Վարչապետի աշխատակազմից 257 աշխատակցի են հեռացրել
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան իրականացված հեղաշրջման փորձից հետո հետաքննության շրջանակներում վարչապետի աշխատակազմում հետաքնննություն է սկսվել։ Թուրքիայի վարչապետի աշխատակազմում հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննության շրջանակներում աշխատանքից հեռացվել է 257 աշխատակից,ոստիկանությունը առգրավել է նրանց անձնագրերը։
