«Ոստիկանությունն անպատեհ ձերբակալումներով հրահրեց մարդկանց դուրս գալ փողոց».քաղաքագետ.տեսանյութ
«Ոստիկանությունն էլ անպատեհ եւ անկանոն ձերբակալումներով հրահրեց մարդկանց դուրս գալ փողոց՝ իրենց ընկերներին, համախոհներին պաշտպանելու համար։ ՀՀԿ-ից մինչ այժմ ոչ ոք հայտարարություն չի արել, գնահատական չի հնչեցրել եւ մինչեւ հիմա պարզ չէ, թե իշխանությունն ինչ դիրքորոշում ունի, ինչ հոդվածով են քրեական գործեր հարուցվելու»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։Վերջինս հիշեցրեց,որ այս ամենը պետք է լինի ահազանգ իշխանությունների համար։ «Երբ որեւէ պահանջ են առաջ քաշում իշխանությունների առջեւ, վերջիններս պահանջն օգտագործում են ճիշտ հակառակ ուղղությամբ. ժողովրդավարության պահանջ են առաջ քաշում, ստեղծում են նոր Սահմանադրություն , որը շատ ավելի քիչ ժողովրդավար է։Իսկ վերջին քայլը սարսափելի էր, երբ առաջ ենք քաշում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիր ՝ կրճատում են սոցիալական փաթեթները, հանում են հանգստի մասը։ Հայաստանում սոցիալական փաթեթից օգտվում է 200 հազար մարդ, այսքան մարդու պատժում են »,-նշեց քաղաքագետը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
