Կոչ Թուրքիային.հարգել «սահմանադրական կարգը»
«Корреспондент»-ը հայտնում է,որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը հարգել «սահմանադրական կարգը, իրավունքի և հիմնարար ազատությունների գերակայությունը»: ««Միասնական արժեքների կողմնակիցների յուրահատուկ համայնքի» մեջ մտնող Թուրքիայի համար չափազանց կարևոր է ժողովրդավարության և դրա ինստիտուտների նկատմամբ անսահման հարգանքը:Անկարան «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն» է և հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ «թուրք ժողովուրդը ցուցաբերել է մեծ քաջություն»»,-ասել է նա: Ստոլտենբերգն իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին, որոնք կորցրել են իրենց հարազատներին հեղաշրջման փորձի ժամանակ: Պաշտոնական տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը մոտեցել է 300-ի:
