Զինյալները ռազմաբազա են գրավել
RT-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին հայտնել է,որ Մալիի Նեմպալա քաղաքոմ զինված անձինք գրավել են ռազմական բազան Նշվել է, որ իրավապահները և զինուժը մտադիր են հակագրոհ իրականացնել: «Բանակը վերախմբավորում է իրականացնում քաղաքում և պատրաստվում է հակագրոհի: Ծրագրվում է հետ գրավել բազան, որը հայտնվել է զինյալների ձեռքերում»,- ասել է քաղաքապետ Ուսման Դիալոն: Ռազմաբազան գրաված անձանց մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
