«Եթե նրանք զիջեն,կստացվի,որ հերոսներ չեն».սոցիոլոգ.տեսանյութ
«Տեռոր կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցնում են ոչ թե բուն մեղավոր կողմը, այլ երկրորդական դեմքերի, որոնք առնչություն չունեն բուն խնդրի հետ: Տվյալ դեպքում ոստիկանությունն էր: Այլ դեպքում կարող էր մի հիվանդանոց լինել կամ ծերանոց»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին: Նրա խոսքերով՝ այդ գործողությունները ահաբեկչություն կարելի է համարել այնքանով, որ նրանք որպես թիրախ վերցրել են ոչ թե բուն մեղավոր կողմին, այլ՝ երկրորդական դեմքերին, որոնք առնչություն չունեն այդ խնդրի հետ: Սոցիոլոգը չի կարծում, որ «Սասնա ծռեր»-ի քայլերը ի վերջո կբերեն նրան, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Ահարոն Ադիբեկյանը զիջումների գնալու հնարավորություն չի տեսնում և կարծում է, որ երկու կողմն էլ զիջումների չեն կարող գնալ և մտահոգություն հայտնեց, որ արյունահեղություն կարող է լինել: «Զիջումն իշխանության կողմից նշանակում է, որ ապագայում դու կարող ես այս ճանապարհով որոշումների վրա ազդել, իսկ եթե տղաները զիջեն, ապա կստացվի, որ նրանք հերոս չեն»,-եզրափակեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
