«Ապստամբները չարդարացված ինքնազոհաբերության են գնում».հոգեբան.տեսանյութ
«Ես այդ մարդկանց ընկալում եմ ինքնազոհաբերության գնացող մարդիկ, ինչպես մահապարտները, կարծեք իրենք իրենց մատաղ են անում և իրավիճակը ոչ այնքան սթափ են գնահատում, որովհետև սա այն ժամանակը չէր, որ նման բան կարելի էր անել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին և նրանց հոգեվիճակը գնահատեց՝ չարդարացված էյֆորիա, որտեղ ռիսկը չի գնահատվում: Հոգեբանը գտնում է, որ իշխանությունը վախենում է ծայրահեղ քայլերի գնալ, քանի որ այդ դեպքում մեծ թվով մարդիկ ոտքի կկանգնեն: Նրա խոսքերով՝ բանակցությունների միջոցով հարցը լուծում կստանա: «Կարծում եմ, որ չհրապարակվող բանակցություններ կլինեն, իշխանության կողմից խոստումներ կլինեն, ներքին համաձայնություն կլինի և կհանձնվեն: Տղաների վրա հարձակման չեն գնա»,-նման տեսակետ հայտնեց հոգեբանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
