Վրաստանի վարչապետի և վրացի նախարարների պաշտոնական այցը Թուրքիա
«Գրուզիա օնլայնը» հայտնում է,որ սկսվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիա,ում Անկարայի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը:
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Վրաստանի վարչապետի այցին և այն դիտարկում տարածաշրջանում կայունության տեսակետից:
Մեկօրյա այցօրջանում Կվիրիկաշվիլին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի Մեջլիսի նախագահ Իսմայիլ Կահրամանի հետ:
Անկարա այցի շրջանակում տեղի կունենա ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի առաջին նիստը, որի ավարտին Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր:
Վրացական պատվիրակության կազմում է նաև էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն, գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան, մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն և այլ նախարարներ:
