Եթե15 րոպե ևս հյուրանոցում մնայի, ինձ կսպանեին. Էրդողան
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Մարմարիսի հյուրանոցում իր հանգրվանելը, որն իր համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ: «Եթե ես այնտեղ ևս 15 րոպե մնայի, ապա ինձ կարող էին կամ պատանդ վերցնել կամ էլ սպանել: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է ատարվել և կան մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն պահի էլ նման օպերացիաներ իրականացնել:Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը փորձեց հեղաշրջման միջոցով պետական կառույցների վրա վերահսկողություն սահմանել, էական վնաս է հասցվել: Մինչև հիմա մեր երկիրը հանձնել է այն ահաբեկիչներին, որոնց պահանջել եք, ինչո՞ւ դուք դա չպետք է անեք: Եթե դա տեղի չունենա, ապա մենք էլ նույն կերպ կվարվենք»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ԱՄՆ-ի իշխանությունները չբավարարեն Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Անկարայի պահանջը, ինչ քայլեր կձեռնարկեն թուրքական իշխանությունները: Էրդողանը կրկին հայտարարել է, որ միանշանակ կողմ է երկրում մահապատժի վերականգնմանը:
