Ալմաթիում ահաբեկչության զոհերի թիվը 6-ն է
RIA Novosti-ն հայտնում է ,որ Ալմաթիում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, մահացել է ևս մեկ ոստիկան, որը վնասվածք էր ստացել հարձակման հետևանքով,ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունում նշել են, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հրազենային վիրավորում ստացած ևս մեկ ոստիկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիի ահաբեկչության ընթացքում սպանվածների ընտանիքներին կվճարվի 44 հազար դոլար փոխհատուցում:
