ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են ԼՂ հարցի շուրջ. Քերի
NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:ասել է,որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Մեկնաբանելով Ռուսաստան կատարած այցը՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է մի շարք հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը:
