«Այս գործողությունները Սեֆիլյանի ազատման համար է,բայց դա իրական չէ».Աշոտ Աղաբաբյան
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը և «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, պատանդ վերցրել ոստիկանության բարձրաստիճան և այլ աշխատակիցների: hayeli.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ընդգծեց,որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում և պետք է զերծ մնանք նման գործողություններից: «Ես կողմնակից չեմ հեղափոխությունների, հեղաշրջումների:Տեղի ունեցածն՝ ահաբեկչական հատկանաշիներով գործողություններ են:Նրանք պետք է հասկանան և գիտակցեն,որ պետք է դադարեցնեն և զենքը ցած դնեն»,-ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ պահանջը Սեֆիլյանի ազատումն է,բայց դա իրական չէ:
