Թուրքիայում զինվորականներով լի 2 ինքնաթիռներ են անհետացել
Դեռևս անհայտ է մնում Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ կիրառված 2 ռազմական ուղղաթիռների գտնվելու վայրը. այս մասին հայտնել է Hürriyet թերթի լրագրող Աբդուլհադիր Սելվին: Նա նշել է, որ հուլիսի 17-ից 18-ի գիշերը 2 ռազմական ուղղաթիռներ թռիչք են կատարել Մարմարիսի ուղղությամբ, որտեղ գտնվել է Էրդողանը: Ենթադրվում է, որ նրանք մտադիր էին օգնության հասնել Էրդողանի հյուրանոցի վրա գրոհած 25 անձանց: Ներկայումս ուղղաթիռների և զինվորականների որոնողական աշխատանքները շարունակվում են:
