Չավուշօղլուն կմեկնի ԱՄՆ
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են,որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն: Չավուշօղլուի այցի պատճառների թվում են Միացյալ Նահանգներում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին բանակցությունները, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ին պաշտոնական հարցում կուղարկեն Գյուլենի արտահանձնման մասին:
