ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսվել է
РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարությանը հայտնում է,որ ԱՄՆ-ն վերսկսել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, որը դադարեցվել էր հեղաշրջման փորձի պատճառով. միաժամանակ երկարաձգվել է Թուրքիա չայցելելու նախազգուշացման ժամանակահատվածը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ; «ԱՄՆ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը չեղարկել է հուլիսի 15-ի արված որոշումը, որը խանգարում էր ամերիկյան կամ այլ տրանսպորտային ընկերություններին ու ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի թուրքական օդանավակայաններ»,-նշում է պետքարտուղարությունը: Միևնույն ժամանակ պետքարտուղարությունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին, որ Թուրքիայում ահաբեկչական տարբեր խմբերի կողմից ահաբեկչության սպառնալիքը պահպանվում է և անհրաժեշտ է խուսափել Թուրքիա այցելելուց:
