Խորենացի փողոցում ոստիկանական կենդանի ուժեր են կենտրոնացվում
Այս պահին լարված իրավիճակ է Էրեբունիում: Այստեղ ոստիկանական կենդանի ուժեր են կենտրոնացվում: Իսկ այդ ընթացքում ակտիվիստները կենտրոնից շարժվում են դեպի Խորենացի փողոց: Ոստիկանական ուժերը փակել են դեպի պարեկապահակակետային գունդ տարվող ճանապարհը: Խորենացի փողոցում այս պահին ոստիկանական զորքերի կուտակումներ են․ շուրջ 3 տասնյակ զինված ոստիկաններ կենդանի պատ են կազմել: Կան նաև ավտոմատներով զինված ոստիկաններ:
