Գյուլենի հարցազրույցի պատճառով ադրբեջանական ANS հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվել է
Ադրբեջանում դադարեցվել է ANS ռադիո եւ հեռուստաընկերության հեռարձակումըԱյս մասին ԱՊԱ-ին հաղորդել են ANS-ում: Աղբյուրի վկայությամբ՝ պատճառն ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ հակաթուրքական հարցազրույցն է: Հեռարձակման դադարեցման որոշումը կայացրել է երկրի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը: Հարցազրույցը ծրագրում էին ցուցադրել այսօր երեկոյան:
