Քննիչն արգելանք է դրել Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Ժիրայր Սեֆիլյանին հանդիպելու նպատակով: «Ինձ այսօր էլ հնարավորություն չտվեցին տեսակցելու Ժիրայր Սեֆիլյանին: Այս անգամ կար արդեն որոշակի պաշտոնական պարզաբանում, այն կապակցությամբ, որ քննիչն արգելանք է դրել Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա, արտաքին աշխարհի հետ նրա կապն այս պահին փաստացի մաքսիմալ սահմանափակված է, ինչն ավելի է մեծացնում իմ մտավախությունը, որ Սեֆիլյանը ստեղծված իրավիճակի մասին, ըստ էության չունի ամբողջական տեղեկատվություն: Ստացվում է, որ նա չունենալով ամբողջական տեղեկատվություն, կորցնում է հնարավորությունն ազդելու իրավիճակի վրա: Այնուամենայնիվ ես պնդեցի, որ ինձ ուղեկցեն մինչև նրա խուց: Ես վիզուալ շփման հնարավորություն ունեցա նրա հետ, բայց մտքեր փոխանակելու հնարավորություն չունեցա: Հաստատվեց այն, որ նա, ըստ էության տեղեկատվության շրջափակման մեջ է»: Տեսանյութը հրապարակել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
