Ստամբուլում կրակել են ոստիկանապետի տեղակալի գլխին
Անհայտը մտել է Ստամբուլի Շիշլի թաղամասի ոստիկանապետի տեղակալի գրասենյակ ու ատրճանակով կրակել է նրա գլխին, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։ Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյա Ջեմիլ Ջանդաշը հոսպիտալացվել էր ու ծանր վիճակում էր գտնվում, և բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել են նրա մահվան մասին տեղեկություններ։ Հաղորդվում է, որ կրակողը ձերբակալվել է, ոստիկանությունը պարզում է նրա դրդապատճառները։ Ինչպես նշում են իրավապահ մարմինները՝ դեռևս անհայտ է մահափորձի հնարավոր կապը հեղաշրջման փորձի հետ։
