Թուրք հրամանատարը խոստովանել է հեղաշրջման կազմակերպումը
Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքն իր վրա է վերցրել երկրում հեղաշրջման փորձի մեղքը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։ Աղբյուրը մանրամասնում է, որ Օզթուրքի ձերբակալման մասին հաղորդվել է հուլիսի 16-ին։ Որոշ ԶԼՄ-ներ նշել են, որ հենց նա է հանդիսանում ապստամբների առաջնորդը։ Հուլիսի 18-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պարզաբանել է, որ հեղաշրջման փորձի մասնակցության կասկածով 7543 մարդ է կալանավորվել, որից 316-ը ձերբակալվել են։
