ՄԻՊ-ը հայտարարում է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում: Օմբուդսմենի գրասենյկից հայտնում են, որ անթույլատրելի են համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում: «Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան» ասված է Պաշտպանի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև, պետք է բացառել բռնությունը.
«Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում:
Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցներ ձեռնարկելով»,- ասված է հայտարարության մեջ:
