Երևանում քարով բեռնված ЗИЛ-ը կողաշրջվել է. լուսանկարներ
Երևանում ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 34-ամյա Արգամ Հակոբյանը, Բագրատունյաց փողոցի թիվ 24 շենքի դիմաց իր վարած «ЗИЛ ММЗ» 45 02 մակնիշի, 28 OU 463 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան կողաշրջվել է և թափքի քարը թափվել ու փակել է ճանապարհը։
