Հրաձգություն՝ Թբիլիսիում. կա զոհ
Վրաստանի արդարադատության նախարարության պատիժների կրման Ազգային բյուրոյի բակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մասնակիցներից մեկը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով վրացական Interpressnews գործակալությանը։ Рустави-2 հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպին երրորդ անձ է մասնակցել, որը նույնպես զինված է եղել, սակայն նրա գտնվելու վայրն անհայտ է։
