Անթալիայի օդանավակայանում ոստիկանությունը տղամարդու է գնդակահարել
Անթալիայի օդանավակայանում ոստիկանությունը տղամարդու է գնդակահարել: Ըստ Haberturk-ի՝ նա կասկած է առաջացրել օդանավակայանի ոստիկանների մոտ: Նա չի հետեւել կանգ առնելու հրահանգին եւ փախուստի դիմել: Արդյունքում իրավապահները կրակ են բացել: Տղամարդը սպանված է:
