Նազարբաևն Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ է գումարել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ է գումարել՝ Ալմաթիում կատարված իրադարձությունների կապակցությամբ. այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: «Ալմաթիի իրադարձությունների կապակցությամբ պետության ղեկավարը հրավիրել է Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստ»,- Twitter-ի միկրոբլոգում հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
