Հունան Պողոսյանի հորդորը` ցուցարարներին
Այս պահին լարված իրավիճակ է Հյուսիսային պողոտայում: Այստեղ ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:Հունան Պողոսյանն ասաց, որ ինքը պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, ու հորդորեց՝ Էրեբունի չգնալ: «Ձեր ընկերներին ոչ մեկը չի ուտում, բան չեն անում: Լարվածություն մի՛ ստեղծեք, ես ձեզ ասում եմ՝ այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում, այնտեղ պատանդ են առնված Ոստիկանության անդամներ: Այնտեղ իրավիճակը նորմալ է, բնականոն բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում՝ ոստիկաններ են ազատ արձակվել: Ներսում գտնվող մարդկանց նկատմամբ ոչ մի միջոցառում չի նախատեսվում իրականացնել: Կրքեր եք բորբոքում ձեր գործողություններով»,- հայտարարեց Հ. Պողոսյանը:
