Ռուսաստանին հեռացնում են
Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովի (WADA) կայքում հրապարակված զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները հովանավորել են Սոչիում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ դոպինգ ընդունող մարզիկներին։ Զեկույցում հաղորդվում է, որ Սոչիի հակադոպինգային լաբորատորիան օգտվում էր նմուշների փոխարինման յուրահատուկ մեթոդից, իսկ մոսկովյան լաբորատորիայի աշխատակիցները դոպինգի գործածման պետական համակարգում մանակցության այլընտրանք չեն ունեցել։ Ինչպես նշվում է զեկույցում՝ ՌԴ սպորտի նախարարությունը «ղեկավարում, վերահսկում ու մանիպուլյացիաներ էր անում մարզիկների անալիզների արդյունքների հետ»։
