Նազարբաևն Ալմաթիում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի խոշոր քաղաքներից մեկում` Ալմաթիում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: «Այսօր Ալմաթիում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որը, ցավոք, կրկին ավարտվել է անմարդկային զոհերով: Իմ ցավակցություններն եմ հայտնում տուժածների և մահացածների մտերիմներին, պետք է նրանց համապատասխան հոգեբանական և նյութական աջակցություն տրամադրել»,- նշել է Նազարբաևը:
