Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հուլիսի 19-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի երկու երկրների Ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստին: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Ըստ գերատեսչության, Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ` Բինալի Յըլդըրըմի հետ: Երկու երկրների վարչապետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել հուլիսի 19-ին Անկարայում անցկացնել երկու երկրների Ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը:
