Ալմաթիում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Ալմաթիում ահաբեկչության հետեւանքով 5 մարդ է սպանվել, յոթը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային շտաբից, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, որոնց թվում՝ 3 ոստիկան։
