Թուրքիայում արգելվել է պետծառայողներին լքել երկրի տարածքը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո արգելվել է պետծառայողներին լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:«Կանաչ» անձնագիր (այս անձնագիրը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին) ունեցողները երկրի տարածքից դուրս գալու համար պետք է աշխատանքի վայրից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեն:
