ԱՄՆ–ը Թուրքիային կոչ է անում պահպանել բարձրագույն ժողովրդավարական չափանիշները
ԱՄՆ–ը վճռականորեն Թուրքիային կոչ է անում երկրում հեղաշրջման փորձից հետո պահպանել բարձրագույն ժողովրդավարական չափանիշները եւ մեղավորների նկատմամաբ արդար դատաստան տեսնել։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Մենք երկրի կառավարությանը վճռականորեն կոչ ենք անում հանգստություն եւ կայունություն պահպանել երկրում եւ պահպանել բարձրագույն ժողովրդավարական չափանիշները օրենքի գերակայության սահմաններում: Մենք պաշտպանում ենք կազմակերպիչներին դատարանին հանձնելը, բայց մենք նախազգուշացնում ենք զերծ մնալ դրա սահմաններից դուրս նպատակների իրականացումից»,– ասել է Քերրին։
