Մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել Էրդողանի հանգրվանած հյուրանոցում
Մարմարիսի հյուրանոցներից մեկում, ուր ռազմական հեղաշրջման փորձի օրը հանգրվանել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Դրանք հայտնաբերվել են այդ գործի շրջանակներում տեղ ունեցած գործողությունների ընթացքում: Զինամթերքը պատկանում է հեղաշրջման փորձն իրականացնողներին: Այս մասին հայտնում է aa.com.tr-ն:
