Անկարան չպետք է գնա շատ հեռու. Քերրի
Անկարան չպետք է շատ հեռու գնա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Եվրամիության երկրների արտգործնախարարների հետ գործնական նախաճաշի ավարտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք Թուրքիայի կառավարությանը վճռականորեն կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել օրենքի գերակայությունը եւ հարգել դեմոկրատական ինստիտուտները հեղաշրջման փորձից հետո կարգը վերականգնելիս: Չարժե շատ հեռուն գնալ: Մեծ թվով մարդիկ են ձերբակալվել Թուրքիայում, եւ դա արվել է շատ կարճ ժամանակամիջոցում»,– նշել է նա:
