Թուրքիայի վարչապետն արտասվել է. տեսանյութ
Թուքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմն արտասվել է ուղիղ եթերում՝ ռազմական հեղաշրջման մասին խոսելիս:
Ըստ Ensonhaber-ի՝ թոռան՝ իրեն ուղղված հարցը մեջբերելով, թե «պապիկ, նրանք մեր զինվորները չե՞ն, ինչո՞ւ են մարդկանց սպանում», Յըլդըրըմը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է:
Թուրքիայի վարչապետը որոշել է հենց ուղիղ եթերում պատասխանել թոռանը:
«Ես չկարողացա նրա հարցին պատասխանել, բայց այնպիսի պատասխան ենք տալու, որ ամբողջ աշխարհն է դրան ականատես լինելու»,-ասել է Յըլդըրըմը:
