Ադրբեջանը բանակցություններ է վարում
Ադրբեջանը բանակցություններ է վարում 5 մլրդ դոլարի վարկ ստանալու համար «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասը ֆինանսավորելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հարավային գազային միջանցք»-ի արժեքը գնահատվում է 40 մլրդ դոլար: Ադրբեջանի մասը կազմում է 13 մլրդ դոլար: Բանակցությունները վարվում են Եվրոպայի զարգացման բանկի եւ միջազգային վարկային այլ կազմակերպությունների հետ:
