Այն ինչ որ տեղի ունեցավ դատապարտելի է. Լեռնիկ Ալեքսանյան
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը՝ hayeli.am-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի մասին, նշեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ տեղեկություններ չունի:«Այն ինչ որ տեղի ունեցավ դատապարտելի է: Ես չեմ կարող մեկնաբանել շատ բան, ամբողջապես տեղեկացված չեմ: Կարող եմ ասել միայն, որ դատապարտում եմ նման գործողությունները և անհրաժեշտ է իրավիճակից դուրս գալ:Երբ տեղեկանամ, ավելի մանրամասն կմեկնաբանեմ»,- ասաց Ալեքսանյանը: Պարոն Ալեքսանյանը չցանկացավ խոսել դեպքից՝ խոստանալով, որ առաջիկայում կանդրադառնա հարցին:
