Անհայտ անձը Ստամբուլում կրակել է պաշտոնյայի գլխին
Անհայտ անձը կրակել է Ստամբուլի Շիշլի շրջանի պրեֆեկտի օգնականի գլխին, հայտնում է Cumhuriyet թերթը: Թերթի տվյալներով անհայտ անձը հրազենով մտել է պաշտոնյայի աշխատասենյակ ու կրակ բացել: Կրակողին ձերբակալել են: Տուժածը ծանր վիճակում է:
