Իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի և վիրավորների
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին օրվա իրադարձությունները, այսօր՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ հանրային քննարկման: Պետք է հասկանալ, որ իշխանության կողմից ցանկացած ուժի կիրառում կբերի նոր զոհերի և վիրավորների: Դեմ ենք ուժի ցանկացած կիրառմանը և ոստիկանության կողմից ազատ խոսքի և տեղաշարժման իրավունքի ոտնահարմանը: Եթե ոստիկանությունը շարունակի սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը կամ դիմի ուժի, ավելի կսրի տիրող լարված իրավիճակը»:
