«Ոչ մի երկիր չի կարող անդամակցել ԵՄ-ին, եթե մահապատիժ սահմանի». Մոգերինի
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող հաշվարկել անդամակցել Եվրամիությանը, եթե մահապատիժ սահմանի:Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Մոգերինին նման հայտարարություն է արել Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ աշխատանքային նախաճաշի արդյունքներով: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր կողմնակիցների հետ հանդիպմանը կոչ էր արել վերադարձնել մահապատիժը:
