Ալմաթիում գրոհել են ոստիկանության շենքը. կան զոհեր
Ալմաթիում անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության շենքի վրա, որի արդյունքում զոհվել է չորս մարդ. հաղորդում է BBC Russia-ն:Զոհվածներից երեքը ոստիկանության աշխատակիցներ են, մյուս զոհը պատահական անցորդ, որին փախչելիս մահացու հարված է հասցրել հանցագործներից մեկը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ հունիսի 5-ին, Ղազախստանում նմանատիպ եւս մեկ միջադեպ էր եղել: Անհայտ անձինք գրոհել էին զենքի երկու խանութ եւ զորամաս:
