Լուկաշենկոն Հայաստանում և Ղազախստանում ոստիկանների վրա հարձակումների դեպքերի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն, ԿԳԲ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպանը, խոսել է Ուկրաինայի ռազմական հակամարտությունից, ՆԱՏՕ-ի՝ Արևելք տեղաշարժից, Թուրքիայում հեղաշրջման փաստից, Հայաստանում և Ղազախստանում ոստիկանների վրա հարձակումների դեպքերից: «Ինձ չի կարող չանհանգստացնել այն իրավիճակը, որն ստեղծվում է Բելառուսի շուրջ: Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և´ Ուկրաինայում, և´ Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին որոշումը… Եվ Թուրքիայում դա տեսանք, Հայաստանում և Ղազախստանում խնդիրներ են»,- Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
