«Մերուժան Տեր-Գուլանյանն այն արժեքը չունի,որ իրեն գերի վերցնեն».Ֆերդինանտ Առաքելյան.տեսանյութ
«Այս երևույթը տարավ տգիտության խորքը:Ես չէի պատկերացնի, որ հայը հային կարող է սպանել:Սա ունի իր պատճառները,այն պատահականություն չի,տարիներ շարունակ դեպքերը կրկինվում են,մարդիկ են զոհվում,բայց փոփոխություն չի լինում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը,ով դեմ է պայքարի նման տարբերակին:Ճարտարապետը իշխանություններին հորդորում է վերցնել զենքը ժողովրդի ձեռքից:Անդրադառնալով Մերուժան Տեր-Գուլանյանի այն առաջարկին,որ իրեն գերի վերցնեն,ճարտարապետը հետևյալ կերպ արձագանքեց.«Մերուժան Տեր-Գուլանյանն այն արժեքը չունի,որ իրեն գերի վերցնեն»,-նշեց պարոն Առաքելյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
