«Այդ ավանտյուրիստ ապստամբները պետք է պատժվեն».Արագած Ախոյան.տեսանյութ
«Խնդրի առջև ենք կանգնած,ունենք զոհ և այդ զոհը շատ ծանր է բոլորիս համար:Ես զարմանում եմ՝ բոլորս ասում ենք՝ ինչ պետք է անենք,որտեղ է մեր այն միջնորդը,ով այս պահին պետք է այս մարդկանց մեջ լիներ,որպես բանակցող:Մենք մի բան գիտենք՝ կատարվել է ծանր հանցագործություն, պետությունը գիտի թե ինչպես կարող է այդ հարցը լուծել,բայց նա այդ քայլին չի գնա, միևնույն ժամանակ զիջումներ չի կատարի»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը:Պատգամավորը կոչ արեց,հավաքվել և դառնալ միջնորդ՝ այս արյունահեղությունը դադարեցնելու համար: «Պետք է մտնել այս ավանտյուրիստների և պետության մեջտեղը և փորձել հարցին լուծում տալ:Եթե դպրոց չեն գնացել և չգիտեն,որ գործողություններից առաջ ծրագիր է հարկավոր,ապա ի՞նչի մասին կարող ենք խոսել:Պետք է նրանք պատժվեն»,-ընդգծեց պարոն Ախոյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
