Թուրքիայում ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
Ռիա նովոստիիհաղորդմամբ, Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ հայտարարել է,որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 7543-ի, որից 316-ը կալանավորվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է 208 մարդ: Նա նշել է, որ ձերբակալությունների օպերացիան շարունակվում է: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի էր արվել: Զինվորականները հայտարարել էին երկրի իշխանություն իրենց ձեռքը վերցնելու մասին: Որոշ ժամանակ անց ապստամբ զինվորականները սկսել էին հանձնվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել էր:
