Վարուժան Ավետիսյանի կինն ու ևս 10 հոգի բերման են ենթարկվել
Երեւանի Խորենացի փողոցում այս պահին լարված իրավիճակ է:Հիշեցնենք,որ նախօրեին զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոցից բերման է ենթարկվել 11 քաղաքացի, որից 4-ը կանայք են:Նրանց բերման են ենթարկել այն բանից հետո, երբ քաղաքացիները ստվարաթղթերով պաստառներ էին պատրաստում, որոնց վրա գրված էր «Այլընտանք չկա»: Քիչ առաջ էլ տեղեկացրել էինք,որ ոստիկանները բերման էին ենթարկել 3 երիտասարդ աղջիկների, որոնք պաստառների վրա ինչ-որ բան էին գրում: Պարզվում է, որ նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրերն են:
