«Մեր անվտանգությունն այնքան թույլ է,որ մի քանի հոգով բազա են գրավում».Ազատ Արշակյան.տեսանյութ
«Գործը չպետք է հասներ դրան, մի քանի հոգի զինված գրավել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը, դա նշանակում է շատ լուրջ բացթողումներ են եղել: Ոչնչացավ անվտանգության գիտակցության միֆը: Մեզ թվում էր, թե ունենք գերհզոր բանակ, որ որտեղ ուզենք, այնտեղ էլ թեյ կխմենք, բայց ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ կոռուպցիան, ամենաթողությունը կազմաքանդել, թուլացրել են մեր բանակը, միայն աձնակազմի անձնազոհության եւ հայրենասիրության շնորհիվ խուսափեցինք ծանր պարտությունից: Մեզ թվում էր՝ գոնե թիկունքից ենք ապահով, բայց պարզվեց, որ ոչ: Մի քանի հոգի, կարեւոր չէ, թե ինչ դրդապատճառներով, զինաթափել է, շարքից հանել մեր անվտանգությունն ապահովող ՀՀ ԶՈՒ մի ստորաբաժանում: Կարծում եմ, որ սա չափազանց ծանր հարված էր մեր պետականությանը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» ջոկատի գործողություններին։Նախկին պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը չպետք է բանակցի ապստամբների հետ,քանի որ նրանք մարդ են սպանել և այդ արարքը դատապարտելի է: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
