«Երկրում պատերազմ է,պաշտոնյաներն Էմիրաթներում և Եվրոպաներում են հանգստանում».Մանվել Եղիազարյան.տեսանյութ
«Ես չեմ պաշտպանում նրանց, բայց եւ չեմ կարող դատապարտել:Մարդիկ աշխատանք չունեն, աղքատությունն ավելացել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, որովհետեւ Հայաստանում տղամարդ չի մնացել, բոլորը աշխատում են արտերկրում եւ այլն: Այս ամենի մեղավորը իշխանություններն են: Հանկարծ նրանք չփորձեն շտուրմով վնասազերծեն տղաներին, քանի որ ատելությունն այդ կերպ ավելի կավելանա: Առանց այդ էլ՝ ոչ մեկ առանձնակի սեր չի տածում այս իշխանությունների հանդեպ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» ջոկատի գործողություններին՝ հավելելով,որ օլիգարխները, պաշտոնյաները՝ երկրում պատերազմական վիճակը տեսնելով,հանգստանում են Արաբական Միացյալ Էմիրություններում և Եվրոպայում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
