«Այդ 5 տարածքների վրա ցորեն են ցանում,որ պաշտոնյաները հարստանան».Մանվել Եղիազարյան.տեսանյութ
«Զինել ժողովրդին, բայց խոսել փոխզիջումների մասին՝ առանց դրանց դիմաց որեւէ այլ բան պահանջելու, անընդունելի է:Եթե այդ հինգ շրջանում պաշտոնյաների համար ցորեն են ցանում, ապա երկաթգծի կառուցումը դեպի Պարսից ծոց այլ իրավիճակ է ստեղծում մեզ համար: Վաղը Լարսը որ փակվեց, մեր ապրանքը փչանալու է, իսկ երկաթգծի միջոցով դուրս ենք գալիս աշխարհ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ հավելելով,որ Արցախի ճանաչման գործընթացի ավաևտից հետո միայն կարելի է բանակցությունների կամ փոխզիջումների գնալ: «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում կողմ եմ փոխզիջումների տարբերակին: Քարվաճառն ու Լաչինը պետք է անձեռնմխելի լինեն, իսկ մյուս տարածքների շուրջ կարելի է բանակցել: Եթե պետք է զիջել այդ հինգ տարածքները, թող զիջեն՝ դիմացը պահանջելով տարածք Նախիջեւանից դեպի Իրան, որպեսզի մենք երկաթգիծ կառուցենք»,-նման տեսակետ հայտնեց պարոն Եղիազարյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
