«Այդ 5 տարածքները տանք,բայց դիմացը Նախիջևանից տարածք պահանջենք».Մանվել Եղիազարյան.տեսանյութ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում կողմ եմ փոխզիջումների տարբերակին: Քարվաճառն ու Լաչինը պետք է անձեռնմխելի լինեն, իսկ մյուս տարածքների շուրջ կարելի է բանակցել: Եթե պետք է զիջել այդ հինգ տարածքները, թող զիջեն՝ դիմացը պահանջելով տարածք Նախիջեւանից դեպի Իրան, որպեսզի մենք երկաթգիծ կառուցենք:Երբ Լարսի անցակետը փակվում է, մեր ապրանքները փչանում են»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը,ով առաջարկում է այդ 5տարածքները փոխարինել Նախիջևանի տարածքների հետ:Վերջինս առաջարկում է ամրացնել սահմանները,բանակը զենքով ապահովել,որից հետո Ադրբեջանը կդադարի փոխզիջումների մասին խոսել: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
