«Համախմբումն» առաջարկում է իր օգնությունը

Երևանում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների և ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

1.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ցավակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Մենք սգում ենք հայ սպայի կորուստը։ Կուսակցությունը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին։ 2.Կոչ ենք անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը։ Չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն, նոր զոհեր։ Պետք է գտնվեն ելքեր, լուծումներ, որքան էլ դրանք դժվար լինեն։ Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ներգրավվել այդ գործընթացին։ 3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։ 4.Մենք համոզված ենք, որ այս ամենի պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է, տարիների ընթացքում կուտակված և լուծում չստացող լրջագույն խնդիրները, քաղաքական մենաշնորհը։ Նեղ իշխանական խմբի ամենաթողության խաղի կանոնն է այն պարարտ միջավայրը, որի պայմաններում հնարավոր են դառնում ընդվզման նման ծայրահեղ դրսևորումները։ 5.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը փաստում է, որ երկրում հասունացած է խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հայաստանի քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին պետք է օր առաջ վերադարձնել սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքն ու հավատը։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video) Ցուցակները կան․ 2 ամիս է մնացել․ ընդդիմությունը մի խնդիր հենց հիմա պետք է լուծի․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկեր Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործը կքննի դատավոր Վարդգես Սարգսյանը Արաղչին ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Կապանցինե՛ր, էդ դրոշով «այրելու են» ձեզ․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից մի քանի ժամ առաջ առևտրականները 1 միլիարդ դոլարի խաղադրույք են կատարել․ Reuters Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր Լա՛վ իմացեք՝ մի հասարակություն, որը պատերազմն առհասարակ մերժում է, պետություն չի ունենալու․ Էլբակյան (video) Սաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղիները Ուկրաինան և Ադրբեջանը մտադիր են խորացնել համագործակցությունը Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am